Չինաստանում ամփոփվել են մարդահամարի նախնական տվյալները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 9:48

2010-ի վերջին Չինաստանի բնակչությունը հաշվվում էր 1,34 մլրդ մարդ. այսպիսի նախնական տվյալներ   հրապարակել   ՉԺՀ վիճակագրական վարչությունը:

2010-ի նոյեմբերին ՉԺՀ-ում կատարվել է համազգային մարդահամար, որի արդյուքները պետք է  հրապարակվեն  ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին: Մարդահամարի խնդիրն է եղել ոչ միայն  հաշվել երկրի բնակչության թիվը, այլև կրթամակարդակը, սեռերի քանակային հարաբերակցությունը, զբաղվածությունը, մահացության մակարդակը, բնակպայմանները և  վիճակն աշխատավոր միգրանտների միջավայրում: Չինաստանում համազգային մարդահամար վերջին անգամ  կատարվել էր 2000-ին:

Դիտվել է 1241 անգամ:
Print Friendly

Leave a Reply