ԱՄՆ-ն և Հարավային Կորեան սկսել են համատեղ վարժանքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2011 9:02

Համատեղ Ամերիկա-կորեական վարժանքները, որ ներառում են մարտական հրաձգություն, օդային վարժանքներ և խոշոր բնակավայրերում մարտական գործողություններ, մարտական կոնֆլիկտների համակարգչային մոդելավորում,  կտևեն 11 օր: Վաշինգտոնն ու Սեուլը հայտարարել են, որ վարժանքները պաշտպանական բնույթի  են, սակայն Փխենյանը համարում է, որ  դրանք պատերազմական ագրեսիայի նախապատրաստություն են: Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ եթե վարժանքներ սկսվեն,  ապա Սեուլը կվերածվի” հրե ծովի”: ԱՄՆ-ի կողմից վարժանքների կմասնակցի 12,3 հազար զինվոր: Մոտավորապես 200 հազար զինծատայող էլ` Հյուսիսային Կորեայից:  Սեուլի ու Փխենյանի միջև տեղի ունեցած զինված կոնֆլիկտից ի վեր (2010-ի նոյեմբեր) սա ամերիկա-կորեական առաջին համատեղ վարժանքն է:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply