“Օսկար”ստացան “Թագավորը խոսում է” և “Սոցիալական ցանց ” կինոնկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 28, 2011 9:05

Լավագույն սցենարի համար “Օսկար” կինոմրցանակին են արժանացել “Թագավորը խոսում է” և  “Սոցիալական ցանց” կինոնկարների սցենարների հեղինակները:

“Թագավորը  խոսում է“ ֆիլմի սցենարիստ Դևիդ Սայդլերը սկսնակ է և մրցանակը նրա կարիերայում առաջինն է : “Սոցիալական ցանց” –ի սցենարը հորինած Ահարոն Սորկինը մասնակցել   և հաղթել է առաջին անգամ: “Լավագույն  օրիգինալ սցենար” կատեգորիայում ներկայացված էին նաև Մայկ Լեյը/”Հաջորդ տարի’ ,Սկոտ Սիլվերը, Պոլ  Թամազին և Էրիկ Ջոնսոնը /”Պայքարողը”/, Քրիստոֆեր Նոլանը /”Սկիզբ”/, Լիզա  խոլոդենկոն  և Ստյուարդ Բլումբերգը/”Երեխաները լավ են”/

Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան որոշել է, որ “Օսկար” և   2010թ լավագույն մուլտֆիլմ մրցանակը շնորհել “Խաղալիքների պատմություն. Մեծ վազք”մուլտֆիլմին/ԱՄՆ/: Այդ նախագիծը  անցյալ տարի ամենաշահութաբերն էր: Հեղինակը` Լի Ունկրիկը առաջին անգամ ստացավ “Օսկար”; Այդ  անվանակարգում մասնակցում էին նաև “Ինչպես վարժեցնել հրեշին”,”Իլյուզոնիստ” ֆիլմերը:

Լավագույն երկրորդական դերի համար “Օսկար” շնորհվեց Մելիսա Լեոյին/”Պայքարողը”/,դերասանուհին մրցանակաբաշխությանը մասնակցում էր երկրորդ անգամ ,բայց  հաղթանակը առաջինն էր:

Կինեմատոգրաֆիայում առաջընթացի համար “Օսկար” ստացավ “Սկիզբ”Ֆանտաստիկ թրիլլերը: Գեղարվեստական ձևավորման  և դեկորացիաների որակի համար մրցանակը շնորհվեց “Ալիսան հրաշքների աշխարհում”մուլտֆիլմին: Մրցանակը ստացան Ռոբերտ Ստրոմբերգը և Կարեն Օ’Խարան: Այս Տարի ակադեմիան անվանակարգերի հերթականության մեջ փոփոխություն էր մտցրել:

Նախկինում արարողությունը սկսում էին երկրորդական լավագույն  դերերի արտիստները: Այս անգամ հաղթողների ցուցակը հրապարակեցին ձևավորողներն ու դեկորացիաների հեղինակները,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply