Թուրքիայում վախճանվել է նախկին վարչապետը և Էրդողանի ուսուցիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2011 23:57

Թուրքիայում 84-տարեկան հասակում վախճանվել է երկրի նախկին վարչապետ և ներկայիս վարչապետ Էրդողանի ուսուցիչ Նեջեմետին Էրբականը: Նա գլխավորել է Թուրքիայի կառավարությունը 1996 թ. հունիսից մինչև 1997 թ. հունիսը: Էրբականը իսլամամետ բարօրություն կուսակցության անդամ էր,որը Թուրքիայի դատարանի որոշմամբ արգելվեց 1998 թվ:
Ավելի ուշ լուծարված կուսակցության անդամները ստեղծեցին Արդարություն և զարգացում կուսակցությունը: Նա դարձավ իշխող քաղաքական ուժ,որին անդամակցում են նախագահ Աբդուլա Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Բարօրություն կուսակցությունն արգելվեց և նրա ամբողջ ունեցվածքը պետականացվեց: Բայց այդ ժամանակ մոտ մեկ միլիարդ թուրքական լիր/ 3,5 միլիոն դոլար/ անհետացավ: Կուսակցության լիդերները պնդում են ,որ փողը օգտագործվել է տեղական կառույցները պահելու համար, բայց մեղադրողները հակադարձոմ են ,որ շրջանային մասնաճյուղեր այդ շրջաններոմ ոչինչ չեն ստացել: 2004 թվ. Էրբականը այդ գործով դատապարտվել է հինգ տարով 2008թվ. Ազատ է արձակվել:

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply