Օլիմպիական արջուկի “հայրը” մեղադրում է Սոչի-2014-ի խորհրդանիշը ստեղծողներին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 27, 2011 16:19
Վիկտոր Չիժիկովը` 1980-ի օլիմպիական արջուկի հեղինակը Սպիտակ արջի ստեղծողներին բանագողության մեջ է մեղադրել. “Այս արջուկի աչքերը, մռութն ու բերանը թխած են իմ արջից”,-ասել է նա:
Դրանից առաջ, նա նշել էր, որ իր ստեղծած Օլիմպիական արջուկի կերպարը սիրելի է դարձել ու պետք չէ հեռանալ դրանից.”ես միայն այդ արջուկի ձեռքը դահուկ կտայի ու վերջ” և հավելել, որ Սոչի 2014-ի կազմկոմիտեն իրեն չի դիմել օգնության խնդրանքով: Նա հավելել է նաև, որ Օլիմպիական արջուկի համար հեղինակային իրավունք չունի, քանի որ 1980-ին անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթեր չեն կազմվել:






Facebook
Tweet This
Email This Post
