Ուկրաինուհին առաջին անգամ ծննդաբերել է 66 տարեկանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 27, 2011 13:34

Փետրվարի 24-ին լույս աշխարհ եկած աղջիկն ունի 54 սմ բոյ և 3 կգ 300գ քաշ և բժիշկների գնահատմամբ` երեխան լիարժեք առողջ է: Ճիշտ է,   մոր և երեխայի  ինքնազգացողությունը լավ է, սակայն, մոր տարիքը ստիպում է բժիշկների հսկողության տակ լինել: Մինչ այս դեպքը, հայտնի էր մեկ ուրիշ` Կիեվի 57-ամյա  բնակչուհու մասին, որը 2008-ին ծննդաբերեց. բժշկի հավաստմամաբ, կինն իր առողջ ապրելակերպով օգնեց ինքն իրեն:

Աշխարհի ամենածեր մայրը Հնդկաստանի բնակչուհի է, որ երեխա է ունեցել 70 տարեկանում. կինը հղիացել էր արհեստական բեղմնավորման ճանապարհով: Իսկ աշխարհում ամենափոքր մայրիկը 26-ամյա ուկրաինուհին  է.նա ունի 90 սմ բոյ:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply