Եվրոպական երկրների մեջ պոռնոսիրահարների թվով Իտալիան 4-րդ տեղում է
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 27, 2011 12:58
Դեռահասության տարիներին պոռնոգրաֆիայով տարվելը կարող է հանգեցնել «սեքսուալ անորեքսիայի»: Իտալիայում, գիտնականների մի խումբ հետազոտություններ կատարեց, որին մասնակցեց 28 հազար տղամարդ: Հետազոտություններով պարզ դարձավ, որ ինտերնետ- պոռնոկայքերի հանրամատչելիությունից օգտվում են 14 տարեկանից սկսած: 25 տարեկանում արդեն ամենօրյա այցելությունները կայք հանգեցնում են նույնիսկ ամենաբուռն տեսարանների հանդեպ կատարյալ անտարբերության: Բացի այդ, պոռնոգրաֆիան իրականությունից շատ հեռու պատկերացում է տալիս սեռական հարաբերությունների ամսին: «Այս ամենը տանում է լիբիդոյի կորստի և նույնիսկ իմպոտենցիայի»,-եզրակացրել են մասնագետները:Սակայն իրավիճակն անդառնալի չէ. «Ճիշտ թերապիայի ու հոգեբանական օգնության շնորհիվ, սեքսուալ ֆունկցիաները կարելի է վերականգնել մի քանի ամսվա ընթացքում»,- ասում է մասնագետներից մեկը:
Վիճակագրական տվյալների համաձայն, 27 մլն ինտերնետ- սպառողներից 7,8 մլն (28,9%) պարբերաբար այցելում է պոռնո-կայք: Իտալիան եվրոպական երկրների ինտերնետային պոռնո սիրահարների շարքում 4-րդ տեղն է զբաղեցնում` Գերմանիայից, Ֆրանսիայից ու Իսպանիայից հետո: Այդ կայքեր այցելողների 73%-ը 13-44 տարեկան տղամարդիկ են: Ընդ որում, պոռնոյի հանդեպ հետաքրքրության աճի գագաթնակետը համապատասխանում է 25-44 տարիքին: 55-ից հետո, տղամարդկանց հետաքրքրությունը պոռնոգրաֆիայի հանդեպ զգալիորեն նվազում է :






Facebook
Tweet This
Email This Post
