«Սեքսը մեծ քաղաքում-2» ֆիլմի դերասանուհիներն արժանացել են մրցանակի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2011 11:51

Սառա Ջեսիկա Փարքերը, Քիմ Թեթրոլը, Սինտիա Նիքսոնը և Թրիստին Դեվիսը լիամետրաժ ֆիլմի համար շաբաթ օրն արժանացել են «Ոսկե ազնվամորի» մրցանակի` վատ դերակատարման համար: Քառյակը համարվել է նաև էկրանային ամենավատ խումբը, իսկ   նրանց արկածների մասին հերթական ֆիլմը հաղթել է վատագույն գրագողություն անվանակարգում: Էշտոն Կատչերը ճանաչվել է «Քիլլերներ» և «Սբ Վալենտինի օրը» ֆիլմերի ամենավատ դերասանը: Երկրորդ պլանի ամենավատ դերասանուհի անվանակարգում «հաղթել» է  Ջեսիկա Ալբան  («Մարդասպանն իմ մեջ է» և մի քանի այլ ֆիլմերի համար): Տղամարդկանց մեջ համապատասխան անվանակարգում  Ջեքսոն Ռեթբոունն է առանձնացել «Տարերքներին իշխողը», «Աղջամուղջ:Սագա:Խավարում»  ֆիլմերի համար:

«Տարերքներին իշխողը» ֆիլմի  համար Մ Նայթ Շյամալանն ու նույն ֆիլմի սցենարիստը  արժանացել են տարվա ամենավատ ֆիլմի համար մրցանակի,  իսկ ռեժիսորն էլ ճանաչվել է վատագույնը:  Բացի այդ, ֆիլմը մրցանակ է ստացել նաև «3 D տեխնիկայի չարաշահման» համար: Նույն անվանակարգում  ներկայացված էր նաև Անդրեյ Կոնչալովսկու «Շելկունչիկ և Առնետների թագավորը» ֆիլմը, որն այդպես էլ մրցանակի «չարժանացավ»:

«Ոսկե ազնվամորի» մրցանակը հաստատվել է 1980-ին: Մրցանակի հիմնադրամի անդամները 647-ն են` 46 ամերիկյան նահանգներից ու 19 երկրից: Մրցանակը, որ  5 դոլարից պակաս արեք ունի, պլաստիկե ազնվամորի է` պատված ոսկե գույնով: Մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ, իսկ այս մրցանակում առաջադրված թեկնածուները, սովորաբար քամահրանքով են վերաբերվում դրան:

Դիտվել է 1714 անգամ:
Print Friendly

Leave a Reply