Կառավարության ղեկավարը մասնակցել է «Կամուրջ» համաժողովին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2011 22:24

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Ծաղկաձորում մեկնարկած «Կամուրջ» 8-րդ միջազգային տնտեսական համաժողովին: Ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների և հյուրերի առջև՝ վարչապետն անդրադարձել է հանգամանքին, որ Հայաստանը շարունակում է միջազգային համաժողովների անցկացման ավանդույթը: Կառավարության ղեկավարի բնորոշմամբ, քննարկումների հիմնական թեման պետք է լինի հետճգնաժամային շրջանում մակրոտնտեսական կայունության ուղիների որոնումը: Կարևորելով համաժողովի նշանակությունը` վարչապետը նշել է. «Հավաքվում են մտածող մարդիկ, որոնք իրենց գործընկերների հետ փորձում են տեսնել` ինչ խնդիրներ կան ժամանակակից աշխարհում ինչ նորովի լուծումներ կարող են տալ դրանց»: Նշելով, որ քննարկումները պետք է լինեն բաց ու անկեղծ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը երեք տարի առաջ հանդես եկավ նոր տեսլականով` արդիականացնել կրթության համակարգը, կառուցել գիտելիքի վրա հիմնված հասարակություն և տնտեսություն:
Այնուհետև վարչապետը մասնակցել է համաժողովի շրջանակներում անցկացվող «Բիզնեսի տեղն ու դերը Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարության իրականացման գործում» կլոր սեղանին:
Համաժողովն անցկացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական աջակցությամբ:

Դիտվել է 3883 անգամ:
Print Friendly

Leave a Reply