Գրիպի վիրուսի տարածումը կապված է աշուն-գարուն սեզոնայնության հետ
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 15:03
Հանրապետությունում անցկացվող գրիպի եւ սուր շնչառական վարակների ամենօրյա մոնիթորինգի համաձայն` ներկայումս տարածված են գրիպի վիրուսի Ա (H2N3) եւ Բ տեսակները: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու եւ ժամանակին կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու համար հանրապետությունում իրականացվում է գրիպի եւ սուր շնչառական վարակների ամենօրյա մոնիթորինգ, ըստ որի` գրիպի նշված տեսակներն արձանագրվում են հանրապետության ողջ տարածքում` կապված աշուն-գարուն սեզոնայնության հետ:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` եվրոպական տարածաշրջանում գրիպի եւ սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը չափավոր լարվածության է: Նշված կազմակերպության հայտարարության համաձայն` այսօր եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպի Ա (H2N3, H1N1` պանդեմիկ եւ սեզոնային ենթատեսակները) եւ Բ տեսակները:
Այսինքն` գրիպի վիրուսի H1N1 ենթատեսակը հանդես է գալիս որպես սեզոնային գրիպի մի տարատեսակ եւ չունի պանդեմիա առաջացնելու ներուժ: Գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը` որպես սեզոնային գրիպի մի բաղադրիչ, արձանագրվել է եվրոպական մի շարք երկրներում: Հայաստանում գրիպի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվում էեն մի շարք միջոցառումներ: Իրականացվում է աշխարհում գրիպի համաճարակային իրավիճակի վերաբերյալ պարբերական տեղեկատվության ուսումնասիրություն` հիմք ընդունելով ԱՀԿ, եվրոպական երկրների պաշտոնական տվյալները:
Մշակվել են բուժաշխատողների համար շրջաբերականներ` գրիպի եւ ՍՇՎՀ-ի կանխարգելման վերաբերյալ, ուժեղացվել է հսկողությունը բուժականխարգելիչ կազմակերպություններում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններով, թոքաբորբերով հիվանդների ժամանակին հայտնաբերման, ախտորոշման, գրանցման եւ հաղորդման գործընթացների նկատմամբ եւ այլ միջոցառումներ:






Facebook
Tweet This
Email This Post
