Մարզադպրոցը կրելու է Մոնթե Մելքոնյանի անունը

Օրվա լուր | | հունիսի 1, 2009 16:35

ԼՂՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղը կունենա ժամանակակից մարզադպրոց` ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանի հովանավորությամբ: Այն կառուցվում է նույն բարերարի աջակցությամբ հիմնված դպրոցական շենքին կից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկողոսյանը հայտնել է, որ Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Մոնթե Մելքոնյանի անունը կրող մարզադպրոցը շահագործման կհանձնվի նոր ուսումնական տարում:

Դիտվել է 1542 անգամ:

Leave a Reply