Վրաստանում փոթորիկը պոկում է կտուրները և արմատախիլ անում ծառերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 16:25
Փոթորկալից քամին հինգշաբթի Քութայիսիիում պոկել է իննը բարձրահարկ և տաս մասնավոր տների կտուրներ: Քաղաքում արմատախիլ են եղել ծառեր վնասելով տներ և կանգառում կանգնած ավտոմեքենաներ: Տարերքի պատճառած վնասի չափերը ճշտվում են:
Վերականգնողական աշխատանքները սկսեցին շաբաթ առավոտ: Բնակչության մեջ տուժածներ չկան: Իմերիթի շրջանում քամին վնասել է էլեկտրահաղորդակցությունը,որի պատճառով մի քանի գյուղ զրկվել են հոսանքից: Արևելյան Վրաստանում արդեն մի քանի օր չի դադարում ուժեղ ձյունը,որի պատճառով բարդացել է տրանսպորտի աշխատանքը, հաղորդում է Ինտերֆաքսը:






Facebook
Tweet This
Email This Post
