Հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 26, 2011 13:40

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Թագուհի» ՍՊ ընկերության հիմնադիր եւ տնօրեն Մ. Զալինյանը Երեւան քաղաքի Նորքի 5-րդ զանգվածի Մառի նրբանցքի թիվ 6-րդ շենքի 1-ին հարկի 152.68 քմ մակերեսով պարենային խանութի սեփականաշնորհման պայմանագրով 4 891 831  դրամի պարտավորությունը պետության հանդեպ չի կատարել:

2007թ. դեկտեմբերի 7-ին ՍՊ ընկերության տնօրենը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվից ստացել է «Թագուհի» ՍՊ ընկերության հասանելիք 3 996 971 դրամ գումար եւ ստացված գումարը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը վճարելու փոխարեն  օգտագործել է անձնական կարիքների համար`կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով:

Դիտվել է 1267 անգամ:
Print Friendly

Leave a Reply