Նոր Զելանդիայում զոհերի թիվը հասել է 145-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2011 13:24

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 145-ի, 200-ից ավելի մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա: Շրջանում սկսված անձրեւն էլ ավելի է բարդացնում իրավիճակը` խոչընդոտելով փլատակների մաքրման աշխատանքներին:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժը գրեթե գետնին է հավասարեցրել քաղաքի կենտրոնական հատվածը: Ավերվել են բազմաթիվ շենքեր, կենտրոնական տաճարը, քաղաքի բազմաթիվ թաղամասեր պիտանի չեն բնակության համար: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում եղել է 6.3 մագնիտուդ: Տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 12 մլրդ դոլար:

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply