Հոգեբան.«Հայաստանում չկան ենթամշակույթներն ուսումնասիրող մասնագետներ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 26, 2011 13:20

Հայաստանում չկան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են ուսումնասիրել պատանիների ու երիտասարդության շրջանում տարածված ենթամշակույթները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ Ռուբեն Պողոսյանը:

««Էմո»-ների ենթամշակույթը Հայաստան է ներմուծվել Եվրոպայից: Նրա ծագումը ոչ այդքան հույզերի մեջ է, որքան երաժշտության, որն ինքնին միայն ազդում է մարդու էմոցիոնալ դաշտի վրա: Երիտասարդը հոգեպես անջատվում է իր հարազատներից եւ փորձում սեփական անձի` շրջապատի համար չբացահայտված լինելը երաժշտության միջոցով բացահայտել գոնե իր համար, որը շատ հաճախ բերում է մեկ մտքի` ինքնասպանության»,- հավաստիացրեց Ռ. Պողոսյանը` հավելելով, որ այն պատանիներն ու երիտասարդները, ովքեր հաճախակի են ընկնում սթրեսների ու հոգեկան ապրումների մեջ, ենթամշակույթների ու աղանդների ազդեցության տակ ընկնելու հակում են ձեռք բերում:

Ըստ Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանի` նախկին արժեհամակարգի վերարժեւորման հետեւանքով են «բուն» դնում տարատեսակ ներմուծվող գաղափարախոսությունները: «Արմատներից անջատումը, կրթադաստիարակչական համակարգերի փոփոխությունը, սոցիալական անհավասարությունը որպես հետեւանք մարդկանց մոտ ծնում են թերարժեքության զգացողություն` ստիպելով մարդկանց դիմել ինքնասպանության»,- նշեց Ա. Ամարյանը: Ըստ բանախոսների` նախորդ տարվա 10 ամիսների ընթացքում ինքնասպանություն է գործել 34 դեռահաս:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply