Բողոքի ցույց Վաշինգտոնում` ի հիշատակ սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 13:17
Վաշինգտոնի տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները փետրվարի 25-ին Ադրբեջանի դեսպանության դիմաց անցկացրել են բողոքի բազմամարդ ցույց` ի հիշատակ Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի:
Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացրել են համայնքի բոլոր թեւերը, Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ պահանջել են դատապարտել Սումգայիթի ոճիրը: Պաստառներով եւ կարգախոսներով զինված ցուցարարները վանկարկել են, որ չկա վաղեմության ժամկետ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար, անհարժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած` Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած ու իրագործած անձանց, դադարեցնել հակահայ հիստերիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դադարեցնել Ադրբեջանի կոռումպացված եւ բռնապետական ռեժիմի սպառազինումը, հարգել ԼՂՀ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու ընտրությունը:






Facebook
Tweet This
Email This Post
