Նռան հյութը` վարակասպան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2011 11:59

Նռան թարմ հյութը հետվիրահատական բարդությունների, քրոնիկ հիվանդությունների  կանխարգելման հրաշալի միջոց է: Այն պարբերաբար օգտագործելու դեպքում հեմոդիալիզի ժամանակ   նկատվում է հիվանդների վիճակի բարելավում: Հետազոտվող խմբի հիվանդներին տվել էին շաբաթական 3 անգամ նռան հյութ` մեկ տարվա ընթացքում: Փորձի արդյունքներով պարզվեց, որ հյութ խմած հիվանդներն «օքսիդացման սթրեսի» ավելի քիչ են հակված: Պարզված է նաև, որ նռան հյութն իջեցնում է արյան ճնշումը: Մասնագետները համոզված են, որ  նռան հյութով կարելի է պայքարել ավելորդ քաշի դեմ: Հյութի ամենօրյա օգտագործումը կարող է նաև նվազեցնել արյան մեջ ճարպաթթուների քանակը և  մարմնի «պրոբլեմային հատվածներում» նվազեցնել ճարպերի կուտակումը: Նռան հյութի մեջ օրգանական թթուներ կան, ջրում լուծվող պելիֆենոլներ, 6 անփոխարինելի ու 9 փոխարինվող ամինաթթու: Այն հարուստ է C , B խմբի և E,A,PP վիտամիններով: Բացի այդ,  այն պարունակում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում ու երկաթ: Ընդ որում, կալիումի քանակով նուռը բոլոր մրգերի հյութերի մեջ բացարձակ առաջատար է:

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply