Առանց անակնկալների

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 26, 2011 10:55

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկած ծանրամարտի  Հայաստանի առաջնությունում անակնկալներ չգրանցվեցին: 48 կգ քաշային մարզուհիների պայքարում երկամարտի 94 կգ արդյունքով հաղթեց  Մարգարիտա Ղազարյանը: 53 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ  Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր Իզաբելա Յաիլյանը` 163 կգ: 58 կգ քաշայինների մրցավեճում աչքի ընկավ Էլեն Գրիգորյանը (202 կգ), 63 կգ քաշայինների` Քրիստինե Պետրոսյանը (180 կգ), 69 կգ քաշայինների` 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը (190 կգ), 75 կգ քաշայինների` Մելինե Դալուզյանը ( 240 կգ), + 75 կգ   քաշայիների` Նաիրա Հարությունյանը ( 210 կգ): Կանանց ստուգատեսի մասնակիցները քիչ էին: Իսկ ահա,տղամարդկանց 56կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս եկան 11 ծանրորդներ։ Չեմպիոնի կոչումը նվաճեց  Ժորժ Եղիկյանը` 225կգ ։ Նրան հաջորդեցին Արեն Թեմրեզյանը  206 կգ և Վարդան Մինասյանը 205 կգ։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մարզիկները պարգևատրվեցին համապատասխանաբար 30, 20, 15 հազար դրամով: Իսկ  հաղթողիների մարզիչները հարստացան  20 հազար դրամով:

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply