Յուտայում ձերբակալել են մուլտհերոսին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 10:29
Ձերբակալել են մուլտհերոս Յոգա-արջին: Նրա պատկերը հայտնվել է տեղի ոստիկանական պաշտոնական կայքում, հանցագործների լուսանկարների մեջ:
Յոգային կայքում նկարագրում են հետևյալ կերպ. 58 տարեկան, քաշը` մոտ 220 կգ, բոյը` 172 սմ: Ձերբակալման բլանկում գրված է, որ նա հսկողության տակ է միգրացիայի օրենսդրությունը խախտելու և առանց թույլտվության ձկնորսություն անելու համար: Փաստաթղթի համաձայն, Յոգային ձերբակալման օրն են բաց թողել` գրավավճարի դիմաց: Պարզվեց, որ արջի “ձերբակալումը” կատարվել է ոստիկանական բաժանմունքի անձնակազմի համար` ուսուցողական դասի շրջանակներում:






Facebook
Tweet This
Email This Post
