Զարմանալի արդյունավետություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 26, 2011 10:28

Դոհայում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարում զարմանալի արդյունավետություն է դրսևորում Էլինա Դանիելյանը: 4-րդ տուրում նա  ստիպեց անձնատուր լինել մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդ համարվող, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեին: Դանիելյանը վաստակեց 4 միավոր և ամրապնդեց առաջատարի իր դիրքը: Էլինային հետապնդող Մարի Սեբագը և Մարթա Ֆիերոն  ունեն 2,5-ական միավոր: Լիլիթ Մկրտչյանը զիջեց աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեին և վաստակած 1 միավորով  զբաղեցնում է վերջին` 12-րդ տեղը:5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա չինուհի Սյու Յուհուայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը սևերով ուժերը կչափի մոնղոլուհի Բատույագ Մունղունթուլի հետ:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply