Ամերիկացին գողացած սղոցը պահել էր տաբատի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2011 10:08

Օկլահոմայի բնակիչը փորձել էր խանութից գողացած բենզինով աշխատող սղոցը  տաբատի մեջ պահել, սակայն տղայի տարօրինակ քայլվածքը աշխատակիցների ուշադրությունը գրավեց: Սկզբից  տղային տեսնելով կարծեցին, թե նա հաշմանդամ է, ապա նկատեցին սղոցը: Խանութի աշխատակիցները փորձեցին բռնել ապաշնորհ գողին, որը վազքի ընթացքում դեն գցեց գողոնը և նետվեց մոտակա ջրանցքը: Շուտով նրան բռնեցին. Պարզվեց, որ գողություն կատարելու ժամանակ  21-ամյա Էնթնի Բլեքը խմած է եղել: Օկլահոմայում նմանատիպ գողություն եղել է անցյալ տարի. Երկու կին հագուստի խանութում գողոնը տեղավորել են սեփական մարմնի ճարպածալքերի արանքներում:

Դիտվել է 1101 անգամ:
Print Friendly

Leave a Reply