Էմինեմը ` YouTube-ի միլիարդատերերի ակումբի անդամ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 9:24
Ամերիկացի ռեպեր Էմինեմը երգիչ կատարողների մեջ 3-րդն է, ում տեսահոլովակների դիտումը YouTube-ում հատել է միլիարդի սահմանը: Փետրվարի 21- տվյալով այդ թիվը հասել է 1 մլրդ 163 659 դիտման: Մինչև Էմինեմը YouTube միլիարդատերերի ակումբի անդամ էին Ջաստին Բիբերն ու Լեդի Գագան, համապատասխանաբար` 1,3 և 1,1 մլրդ այցելությամբ: Ամենայն հավանականությամբ Էմինեմը շուտով առաջ կանցնի Լեդի Գագայից, դառնալով Facebook-ի ամենամեծ մասսայականություն վայելող կատարողը: Famecount.com ընկերության հաշվարկներով, շուտով YouTube միլիարդատերերի շարքում կհայտնվի նաև Ռիհանան:






Facebook
Tweet This
Email This Post
