Ռոնալդոն առաջարկություն է արել ռուսական թոփ մոդելին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 9:16
Մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը, որը բազմաթիվ կանանց սրտեր է կոտրել , առաջարկություն է արել ռուսական թոփ մոդել Իրինա Շեյկին,ով ծնվել է Չելյաբինկի մի փոքր քաղաքում:
Ռոնալդոն 26 տարեկան է, նա գոլեր է խփում Մադրիդի “Ռեալ” թագավորական ակումբում:
Պորտուգալացի սպորտսմենը իր ընկերուհուն առաջարկել է իրենց հարաբերությունները գրանցել Սիրահարների օրը` փետրվարի 14-ին:
Ռոնալդոն ծանոթացել է Իրինայի հետ մեկուկես տարի առաջ ներքնազգեստների գովազդի նկարահանման ժամանակ: Հետո մի քանի ամիս ձգտում էր նրա խոստովանությանը: Վերջապես աղջիկը համաձայնել է, երբ մատանու հետ միասին սիրեկանը նրան յոթ միլիոն եվրո արժողության դղյակ է դղյակ է նվիրել Մադրիդում:
Դեռ երբեք ռուսական մոդելները այսքան հաջող չէին ամուսնացել , եթե հարսանիքը կայանա Իրինան կդառնա ամենահարուստ ֆուտբոլիստի կինը,որի տարեկան եկամուտը 13 միլիոն եվրո է : Ֆանատներ զարմացած են ,Ռոնալդոն հայտնի սրտակեր է, որի հարաբերությունները աղջիկների հետ երբեք երկար չէին տևում:
Սիրահար զույգը դեռ չի հրապարակում հարսանիքի օրը,ամենայն հավանականությամբ այն կկայանա ամռանը ,երբ Իսպանիայում կավարտվի մրցաշարի սեզոնը և ֆուտբոլիստը կմեկնի ռոմանտիկ ճամփորդության:







Facebook
Tweet This
Email This Post
