Ռուսաստանում գիրք է լույս տեսել աշխարհի ամենանշանավոր գեյերի մասին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2011 8:32
Ռուսաստանում առաջին անգամ լույս է տեսել “GAYs: Նրանք փոխել են աշխարհը… Ճշմարտությունն ու առասպելն ամենանշանավոր գեյերի կյանքից” գիրքը, որի հերոսները աշխարհի նշանավոր անձինք են, ինչպես նաև ռուս դասականներ Պյոտր Չայկովսկին և Սերգեյ Դյագիլյովը:
“Գրքում տրված են այն հարցերի պատասխանները, թե ինչն առաջին խոշոր աղմուկի պատճառ դարձավ Ջորջ Մայքլի կարիերայում, ինչպես դասավորվեց Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի միությունը, ում է նվիրել իր նշանավոր “Love of My Life” բալլադը Ֆեդդի Մերկյուրին”,- պատմել է “Էկսմոյի” ներկայացուցիչը:
Գրքի հերոսներ են դարձել Էլթոն Ջոնը, Ֆրեդդի Մերկյուրին, Ջորջ Մայքլը, Ջաննի Վարսաչեն, Քրիստիան Դիորը, Իվ Սեն-Լորանը, Դոմենիկո Դոլչեն, Ստեֆանո Գաբանան, Օսկար Ուայլդը, Սթիվեն Ֆրայը, Պյոտր Չայկովսկին, Սերգեյ Դյագիլյովը:
Սակայն գրքում Ռուսաստանի ժամանակակից գեյմշակույթի ներկայացուցիչների մասին պատմություններ չկան:
“Գիրքը լույս է տեսել “Վիտալի Վուլֆը ներկայացնում է” մատենաշարով: Հեղինակը Վիկտոյա Դեգտյարյովան է: Սա հուշանվերային հրատարակություն է` բազմաթիվ գեղեցիկ ու եզակի լուսանկարներով”,- ասել է հրատարակչության ներկայացուցիչը: Նրա խոսքով, ինչպես հաղորդում է “Նովոստի” գործակալությունը, “չնայած այն հանգամանքին, որ շատ գեյերի կյանքը միշտ ուղեկցվել է աղմուկով ու բամբասանքներով, այս հրատարակությունում առանձնակի շեշտադրություն չկա անկողնու վրա, այստեղ ոչ ոք կեղտոտ սպիտակեղեն չի քրքրի”:






Facebook
Tweet This
Email This Post
