Թաիլանդում բացահայտվել է երեխաների առևտրով զբաղվող հանցավոր ցանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2011 8:09

Թաիլանդում բացահայտվել է մի ամբողջ հանցավոր խմբավորում, որը փաստացի զբաղված էր երեխաների առևտրով: Փաստացի, քանի որ արտաքինից նման էր օրինական բիզնեսի:

Թայվանցի ձեռներեցները  երեխա չունեցող զույգերին առաջարկում էին օգտվել սուրոգատ մայրերի ծառայություններից : Կայքի անունը, որտեղ կատարվում էր պատվերը, “Բեյբի-101” էր: Գլխավոր էջում մի արտահայտություն կար` “Մեր բիզնեսը միանգամայն օրինական է, մենք ձևակերպումները կանենք, դուք ոչ մի բանի մասին մի մտածեք”, որը մտածելու տեղիք էր տալիս:

Կայքը մինչև հիմա էլ աշխատում է, որի միջոցով էլ օրինապահները Բանգոկում հայտնաբերեցին երկու տուն, որտեղ վիետնամցի աղջիկները պահվում էին ճորտի կարգավիճակով: 14 կանանցից  չորսը խոստովանել են, որ իրենց ստիպել են աշխատել սուռոգատ մայր :  Նրանց մոտ անձնագրեր չկային, ասում  են, որ իրենցից վերցրել էին դրանք: Կայքում նրանք  37-ն են, ինչպես այնտեղ գրված է, “բարձրակարգ կենսաբանական նյութի կրողներ” ,այսինքն` ցանցը դեռևս լիովին բացահայտված չէ: Թարմ հետքերով  ձերբակալել են  այդ բիզնեսը տնօրինող մի քանի տերերի:   Իմիջիայլոց այդ բիզնեսը հազվադեպ չէ  Թաիլանդում:

Սուռոգատ մայրերին գայթակղել էին  փողով ` 5 հազար դոլար ամեն երեխայի համար, հայտնի է նաև վերջնական ապրանքի գինը ` 32 հազար դոլար: Հիմնական հաճախորդները,  ինչպես միշտ,  եվրոպացիներ և ամերիկացիներ են, հաղորդում է “Ռոսիա-24“-ը:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply