Քիմ Քարդաշյանը կհայտնվի Cosmopolitan ամսագրի առաջին հայկական համարի շապիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 26, 2011 1:12

Այս տարվա մարտին Cosmopolitan հայտնի ամսագիրը կհրատարակվի հայերեն տարբերակով, ասել է Hearst Magazines Intrenational-ի գործադիր տնօրեն Դունկան Էդվարդսը։ Այս մասին հաղորդում է The New York Observer կայքը։

Հայ գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը կնկարվի ամսագրի շապիկին։

Cosmopliotan Armenian-ի խմբագիրը Հրաչուհի Ութմազյանն է։ Ամսագիրը կունենա նախնական 5000 տպաքանակ։

«Cosmopolitan ապրանքանիշը շատ մեծ հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում։ Ուրախ ենք որ մեր 63-րդ խմբագրությունը կբացվի Հայաստանում այս տարի գարնանը»,- ասել է Էդվարդսը։ «Մենք վստահ ենք հայ կանանց վերաբերմունքը ամսագրի նկատմամբ դրական կլինի»,- նշել է նա։

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply