Խուլիգանական արարքի համար Գալյանոյին հեռացրել են Christian Dior-ի իր աշխատանքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 20:49
Christian Dior նորաձևության տնից հաղորդել են ,որ ժամանակավորապես աշխատանքից ազատել են կուտյուրե  Ջոն Գալյանոյին `Փարիզի սրճարաններից մեկում տուրուդմփոց առաջացնելու պատճառով: Գալյանոն այնքան ժամանակ չի աշխատի Christian Dior –ում,մինչև ոստիկսնությունը չվերջացնի հետաքննությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Հինգշաբթի երեկոյան մոդայիկ Մաղե թաղամասի  հայտնի փարիզյան սրճարանի պատշգամբում կատարվածի պատճառով  Գալյանոն ձրբակալվեց: Այնտեղ մոդելյերի և մի զույգի  , որը ոչ հեռու սեղան էր զբաղեցրել, վեճ եղավ, որի պատճառը պարզ չէ: Խոսքակռվի ընթացքում Գալյանոն կոպիտ վիրավորել է տղամարդուն և տիկնոջը:  Նրա հայհոյանքները անթաքույց  ռասիստական էին և հակասեմիտական: Մասնավորապես տղամարդուն նա անվանեց “ասիական վիժվածք” և խոստացավ “սպանել”: Պատահարի տեղում անմիջապես հայտնվել է  ոստիկանությունը,  որը Գալյանոյին բաժին է տարել,որտեղ նա մի քանի ժամ ցուցմունք է տվել: Ալկոհոլի ստուգումը պարզել է,որ սպիրտի քանակը մեկ լիտր արտաշնչած օդում  1,1 միլիգրամ էր: Հարցաքննությունից հետո մոդելյորը իր անձնական վարորդի հետ տուն է գնացել:
Գալյանոյի փաստաբան Ստեֆան Զերբիբը  հերքում է ,որ իր պաշտպանյալը որևէ մեկին վիրավորել է : Հակառակը նա պնդում է ,որ զույգն է վիրավորել Գալյանոյին:.
Այժմ  վիրավորվածները Գալյանոյի նկատմամբ բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ֆրանսիական  իրավաբանական աղբյուրների փոխանցմամբ նմանատիպ արարքների համար նախատեսվում է դրամական տույժ:
.
Christian Dior ֆիրմայում  Ջոն Գալյանոն աշխատում է որպես գեղարվեստական տնօրեն  1996 թվից: Նա ներկայացել է որպես տաղանդավոր դիզայներ ,որը նորաձևության տանը 1999 թվից  հսկայական  ֆինանսական եկամուտներ է բերել: Գալյանոն հիմնականում զբաղվում է կանանց հագուստների  ձևավորմամբ:
Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply