Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 25, 2011 20:11
Աշխատանքային այցով այսօր Սանկտ Պետերբուրգ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահներ Սարգսյանը և Մեդվեդևը բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը: Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել` տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:






Facebook
Tweet This
Email This Post
