Ճապոնիայում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,2 տոկոսով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 1, 2009 16:33

Ճապոնիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հրապարակած տվյալների համաձայն` ապրիլին արդյունաբերական արտադրության աճը ընթացիկ տարվա մարտ ամսվա համեմատությամբ կազմել է 5,2 տոկոս, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1953 թվականից ի վեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աճը կապված է հատկապես Չինաստան կատարվող արտահանության ծավալների մեծացման, ապրանքներով լի պահեստների բեռնաթափման գործընթացով, ինչպես նաև ճգնաժամի փուլը հաղթահարելով:

Կանխատեսումները լավատեսական են նաև առաջիկա 2 ամիսների համար: Մայիսին փորձագետներն արդյունաբերական արտադրության 8,8 տոկոս, հունիսին` 2,7 տոկոս աճ են կանխատեսում:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply