Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2009 14:09

Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային թիմի կազմում հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը Սլովենիայի «Ինտերբլոկի» հետ անցկացրած Եվրալիգայի արտագնա խաղում:
Մխիթարյանը ներկայումս գերազանց մարզավիճակում է և ամեն հանդիպման ժամանակ խաղադաշտից չի հեռանում առանց մրցակցի դարպասը գնդակ խփելու: Եվ ահա, Եվրալիգայի որակավորման 3-րդ փուլի «Ինտերրբլոկի» հետ պատասխան խաղի 67-րդ րոպեին, ստանալով իրեն հասցեագրած փոխանցումը, նա մոտ տարածությունից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: 74 և 84-րդ րոպեներին Մխիթարյանի թիմակիցներից գոլերի հեղինակներ դարձան Մուսավենգոստի Մգունին և Վելիզար Դիմիտրովը: Այսպիսով, հայ ֆուտբոլիստի թիմը հաղթեց 3:0 հաշվով: Նախորդ խաղում «Մետալուրգը» մրցակցի նկատմամբ առավելության էր հասել 2:0 հաշվով:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply