Չինաստանում տարեց հանցագործներին այլևս մահապատժի չեն ենթարկի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 15:39

Չինաստանի իշխանությունները 75-ն անց հանցագործների նկատմամբ կիրառվող  առավելագույն դատավճիռը` մահապատիժը  վերացրել է :

Նախկինում մահապատիժ էր նախատեսված օրինազանցության ավելի քան 68 տեսակների համար: Այդ ցանկից, սակայն,  հանվել է  ոսկու և մշակութային արժեքների արտահանումը, հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթերի կեղծումը և այլ տնտեսական հանցագործություններ:

Այդուհանդերձ մահապատիժ կկիրառվի կոռումպացված պաշտոնյաների հանդեպ: Օրենսդրական փոփոխությունները բացատրվում են իշխանության մարդսասիրական մղումներով:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply