Թոշակառուին ծեծելով սպանած մարդուն ձերբակալել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2011 15:16

Երեկ` ժամը 16.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արտաշիսյան փողոցի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 56-ամյա  Հրանտ Արզումանյանին, որը  հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

Հիշեցնենք, որ փետրվարի լույս 16-ի գիշերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի բնակարաններից մեկում ոգելից խմիչք էին օգտագործել տանտերը` Ֆյոդր Խուրշուդյանը և Հրանտ Արզումանյանը: Այնուհետև Հրանտ Արզումանյանը ծեծի էր ենթարկել Ֆյոդր Խուրշուդյանին, ով ստացած վնասվածքներից նույն առավոտյան տանը մահացել էր:

Սպանվածը 68 տարեկան էր, թոշակառու:

Մահացու ծեծից հետո Հրանտ Արզումանյանը հեռացել էր դեպքի վայրից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հրանտ Արզումանյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply