Քաղցրավենիքի գողը ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 25, 2011 15:07

Երեկ` ժամը 12.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Տիգրան Վ.-ին:

Պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Այնթապ գյուղում կայանված «ԳԱԶել» մակնիշի մի ավտոմեքենայի դուռը հարմարեցված բանալիով բացելով՝ գողացել է 100.000 դրամ արժողության քաղցրավենիք:

Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply