Ըստ կանխատեսումների` գնաճը կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա առաջին կեսը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2011 14:50

Կառավարել գնային տատանումները` նշանակում է կանխատեսել դրանք: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` ճգնաժամի լավագույն ցուցանիշը ոսկու գնի բարձրացումն է, քանի որ մարդիկ միայն ոսկուն են հավատում` իբրեւ կայուն կապիտալի: Հ. Մեսրոբյանի խոսքով` ոսկու գինը վերջին տարիներին կտրուկ բարձրացել է:

«Հայաստանի տնտեսությունը խիստ զգայուն է դրսում կատարվող գնային փոփոխությունների նկատմամբ: Մեկ ամսվա ընթացքում դրսում կատարվող թանկացումը մեր երկրի վրա ազդում է 2 ժամում»,- նշեց փորձագետը` հավելելով, որ ստեղծված դրությունից դուրս գալու ելքեր, այնուամենայնիվ, կան: Ըստ Հ. Մեսրոբյանի` գոյություն ունեն պետական գների կարգավորման ուղղակի մեխանիզմներ, որոնցից կարելի է եւ հարկ է օգտվել:

Նրա խոսքով` պետք է «ջարդել» մենաշնորհները եւ կուտակել պետական պաշարներ` առնվազն 12 ամսվա համար, քանի որ գնային տատանումներ կան, որոնք ընդամենը 6 ամիս են տեւում: Անդրադառնալով սղաճի վերաբերյալ կատարվող երկարաժամկետ կանխատեսումներին` փորձագետը նշեց, որ կանխատեսումներ անելը պատասխանատու գործ է, ուստի դրանցից հարյուրտոկոսանոց համընկնելիություն սպասել պետք չէ: Ըստ այդ կանխատեսումների` գնաճը կշարունակվի մինչեւ ընթացիկ տարվա առաջին կեսը, որից հետո, կապված բերքի ստացման հետ, կնկատվի գների նվազում:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply