Կատուները կարողանում են կառավարել մարդկանց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2011 13:51

Կատուներն ավելի շատ են կապված մարդկանց հետ, քան որևէ այլ ընտանի կենդանի: Discovery News-ը  հաղորդում է, որ սրանք կարողանում են ոչ միայն ուրախություն պարգևել իրենց տերերին, այլև մատների վրա խաղացնել նրանց:

Վիեննայի համալսարանի բիհեվիորիստների մի խումբ վերլուծել է 41 կատվի և նրանց տերերի վարքագիծը, ինչպես նաև թեստերի միջոցով պարզել է, թե որքանով են ժիր կենդանիները, և որքանով են շփվող նրանց տերերը:

Հետազոտողները տեսել են, որ կատուներն ու մարդիկ շատ խիստ ազդում են միմյանց վրա: Առավել փոխազդեցություն է նկատվել էքստրավերտ կանանց և երիտասարդ, աշխույժ կենդանիների միջև: Սրանց հաջող շփման համար բավական  են անշան ակնարկները, օրինակ` բարձրացրած պոչի ակնարկը բարեկամական փախհարաբերության ազդանշան է: Ընդ որում, կատուները հմտորեն օգտվում են տերերի սիրուց, մասնավորապես` շատ կերակուր ստանալու համար:

Կատուներն ու մարդիկ կապվում են միմյանց: “Մարդն ու կատուն շատ լավ գիտեն միմյանց հակումներն ու նախասիրությունները: Նրանց հարաբերությունները հիմնված են փոխադարձ ձգողականության, փոհարաբերությունների պարզության, խաղերի, սիրո և սոցիալական աջակցության վրա”,- բացատրում է գիտնականը:

Նման փոխհարաբերությունները բնորոշ են մարդկանց, իսկ բնության մեջ գործնականում չեն հանդիպում: Կատուներն իրենց պահում են փոքր երեխաների պես, որոնք դեռ չեն սովորել խոսել: Գիտնականներն ասում են, որ հետազոտության արդյունքները ստիպում են նոր հայացքով նայել այդ կենդանիներին:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply