Աշխատավայրում ժպտալը վնասակար է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 25, 2011 13:46

Ասում են` որպեսզի աշխատանքը լավ գնա, անհրաժեշտ է  ներկայանալ լավ տրամադրությամբ: Ասենք, շրջապատին էլ հաճելի է շփվել մի մարդու հետ, որը դրական լիցքեր է հաղորդում, ոչ թե մեկի, որ սև ամպերից էլ մռայլ է: Սակայն գիտնականների վերջերս արած եզրակացություններն ուղղակի պարադոքսալ են: Եթե գործընկերներին կամ հաճախորդներին  կեղծ ժպտաք, կարող եք խոր դեպրեսիայի մեջ ընկնել:

Նոր հետազոտության համաձայն` որն անցկացրել են  ԱՄՆ Միչիգան նահանգի համալսարանի մենեջմենթի ամբիոնի մասնագետները, ոչ անկեղծ ժպիտը ոչ միայն վատացնում է տրամադրությունը, այլև նկատելիորեն բացասական է ազդում աշխատանքի արտադրողականության վրա: Դա հակասում է շատ ֆիրմաների կորպորատիվ վարքականոններին, որոնց աշխատակիցներն ամեն վայրկյան պետք է ժպտերես լինեն: Դա վերաբերում է առաջին հերթին վաճառողներին, բանկի աշխատողներին և այլոց:

«Գործատուները կարծում են, որ եթե ստիպեն իրենց աշխատակիցներին ժպտալ, դա անկասկած օգուտ կբերի կազմակերպությանը: Սակայն այնքան էլ այդպես չէ, չէ որ ժպիտը հանուն ժպիտի կարող է հանգեցնել զգայական հյուծման»,- բացատրել է հետազոտության հեղինակներից մեկը` Բրենտ Սքոթը:

Փորձին, որն անցկացրել են ամերիկյան գիտնականները,  մասնակցել են ավտոբուսների վարորդներ, որոնց դիտարկել են երկու շաբաթվա ընթացքում: Այն վարորդները, որոնք անկեղծ չեն ժպտացել, այդ օրերի ընթացքում զգայական առումով վատացել են: Խմբում եղել են նաև կանայք: Պարզվել է, որ նրանք ավելի հաճախ են կեղծ ուրախություն ցուցադրում:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply