Մեծ Բրիտանիան բռնագրավում է Քադաֆիի Լոնդոնում գտնվող անշարժ գույքն ու հաշիվները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2011 13:43
The Telegraph-ը հինգշաբթի գրեց, որ առաջիկա օրերին Մուամար Քադաֆիի` Լոնդոնում գտնվող անշարժ գույքը և անգլիական բանկերում գտնվող միջոցները կբռնագրավվեն:
Թերթին հաջողվել է պարզել, որ Մեծ Բրիտանիայի գանձապետարանը ձևավորել է հատուկ ստորաբաժանում Քադաֆիի միջոցները որոնելու համար, որոնք փոխանցվել են այդ երկիր: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Լիբիայի առաջնորդը բազմամիլիարդանոց դոլարային հաշիվներ ունի անգլիական բանկերում, ինչպես նաև առևտրային անշարժ գույք և առանձնատուն Լոնդոնում` ընդհանուր հաշվով 20 մլրդ դոլար արժողությամբ:
Բոլոր ակտիվները նախ կսառեցվեն, նշում է թերթը:
«Իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ բրիտանահպատակների տարհանումն է Լիբիայից: Դրանից հետո անմիջապես մենք կզբաղվենք Քադաֆիի ակտիվներով, դա առաջնահերթ ուղղություն է»,- հայտնել է թերթին բրիտանական կառավարության աղբյուրը:
Ինչպես հաղորդել է gazeta.ru-ն, Լիբիայի ԱԳՆ-ն հինգշաբթի երեկոյան հերքել է շվեյցարական բանկերում Քադաֆիի հաշիվների առկայության մասին տեղեկությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Շվեյցարիայի իշխանությունները:






Facebook
Tweet This
Email This Post
