Բարձրագույն խմբի ուղեգիր չի խաղարկվի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2011 13:40

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի այս տարվա առաջնությունը կմեկնարկի ապրիլի 5-ին: Այն հետաքրքիր  ոչինչ չի խոստանում: Մասնակցելու ենո 9 թիմեր: Բարձրագույն խմբի 8 ակումբներից 7-ն առաջին խմբում ունեն մեկական դուստր թիմեր, իսկ «Փյունիկը» կներկայացնեն նաև «Փյունիկ 2» և «Փյունիկ 3» թիմերը:Եթե անցյալ տարի բացի բարձրագույն խմբի ակումբների 8 դուստր թիմերից առաջին խմբում հանդես էր գալիս նաեւ Երևանի «Արարատը», ապա այս տարի բոլոր` 9 թիմերն էլ դուստր թիմեր են: Իսկ դա նշանակում է, որ բարձրագույն խմբի ուղեգիր չի վիճարկվելու, ուժեղագույնների խմբի առաջնության մասնակիցներին էլ առաջին խմբում հայտնվելու վտանգ  չի սպառնալու:Այսինքն, գրեթե անիմաստ ստուգատես է:Առաջնությունը  կանցկացվի 3 շրջանով: Այսպիսով,  ապրիլի 5-ին կկայանան «Արարատ 2»-«Գանձասար 2», «Շենգավիթ»-«Փյունիկ3», «Շիրակ 2»-«Իմպուլս 2», «Բանանց 2»-«Միկա 2» հանդիպումները: Առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 10-ին:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply