Թայֆունը հասել է Թայվան. կան ավերածություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2009 13:36

Այսօր Մորակոտ կոչվող փոթորիկը`143 կմ/ժ քամու արագությամբ, հասել է Թայվան` հեղեղելով Կղզու ափերը. հաղորդում է Թայվանի եղանակի կենտրոնական բյուրոն:

Արդեն իսկ ավերածություններ ու փլուզումներ են եղել, ավիաընկերությունները հետաձգել են թռիչքները: Ըստ Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալության` կառավարական կառույցները, դպրոցները և Թայվանի Ֆոնդային բորսան դադարեցրել են աշխատանքները:

Հիդրոօդերևութաբան Քևին Քորիվոն կանխատեսել է, որ թայֆունի ազդեցությունը մասսայական կլինի: Միաժամանակ նա նշել է, որ Թայվանի` թայֆուններին դիմակայելու պատրաստվածությունը բարձր է:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply