Նոր փորձություն` գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանի համար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2011 13:21

Փետրվարի 26-ին Իրանի Մաշհադ թաղաքի մարզապալատում կմեկնարկի շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Հայաստանն այս ստուգատեսում կներկայացնի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: Նա գերազանց մարզավիճակում է և օրերս  Ռուսաստանի մայրաքաքաղաք Մոսկվայում կազմակերպված «Աերոֆլոտ օփեն»  B մրցաշարի հաղթող է դարձել:Երևանցի գրոսմայստերն իր վարկանիշով 26-րդն է` 2519: Այնպես որ, մրցաշարն մասնակիցների ուժեղ կազմ է հավաքել:Ամենաբարձր գործակիցն ունի Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Կասիմջանովը ( 2681): Մրցաշարում կխաղացվի 11 տուր: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 7-ին:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply