Նորամուտ` Հայաստանի առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2011 12:45

Այսօր Երևանի մարզական պետական քոլեջի մարզասրահում կմեկնարկի ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վնասվածքների պատճառով այս ստուգատեսը բաց կթողնեն մեր  մի շարք տիտղոսակիր ըմբիշներ: Ի դեպ, առաջին անգամ Հայաստանի առաջնությունում կարողությունները կփորձի լեգենդար ծանրորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանի որդին՝ 94 կգ քաշային Նորայր Վարդանյանը: Ընդ որում, նա նախկինում  Հայաստանի հավաքականի կազմում պաշտպանել է մեր երկրի պատիվը միջազգային ստուգատեսներում: Հիշեցնենք, որ Նորայրը բնակվել է ԱՄՆ-ում և հանդես եկել նաև այդ երկրի հավաքականում:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply