Պերուում հնագետները խոշոր հայտնագործություն են կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 13:23

Ինկերի հնագույն քաղաք Մաչու-Պիչկույի հայտնաբերման օրից ի վեր սա ամենախոշոր հայտնագործությունն է:

Հետազոտողների խումբը գտել է պետության  ղեկավար Ուարիի դամբարանը: Այժմ մեր թվարկության սկզբի  գտածոները ցուցադրված են Կուսկո քաղաքի թանգարանում: Դրանք ոսկյա, արծաթե ապարանջաններ են, սպասք, հախճապակե պարագաներ: Մարդկային մնացորդներ կամ հագուստ գտնել հնարավոր չի եղել: Պեղումները  տևել  են ավելի քան 3 ամիս: Ուարիի մշակույթն անկում է ապրել  մ թ 800 թվին: Իսկ IX դարում Ուարիի պետությունը մասնատվել է փոքր տիրույթների, իսկ նրա փոքր քաղաքները պարզապես լքվել են:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply