Էլինա Դանիելյանը շարումնակում է հաղթարշավը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 25, 2011 12:27

Կատարի մայրաքաղաք Դոհայում շարունակվող շախմատի կանանց «Գրան պրի» մրցաշարում երրորդ հաղթանակը տարավ Էլինա Դանիելյանը: Նա  վաստակած 3 միավորով  միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3-րդ տուրում Դանիելյանի մրցակցուհին Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատույագ Մունղունթուլն էր: Էլինան հանդես էր գալիս սև խաղաքարերուվ: Լիլիթ Մկրտչյանը սևերով մրցեց ֆրանսուհի Մարի Սեբագի հետ: Այդ պարտիան խաղաղ ելք ունեցավ: Մկրտչյանը վաստակել է 1 միավոր և մի խումբ շախմատիստուհիների հետ միասին բաժանում է 8-12-րդ տեղերը: 4-րդ տուրում Դանիելյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի, իսկ  Մկրտչյանի նրա հայրենակցուհի, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply