Ալժիրում վերացվել է 19 տարի շարունակվող արտակարգ դրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2011 12:09
Եվս մի հյուսիսաֆրիկյան երկրում` Ալժիրում, որտեղ նույնպես մտել է բողոքի ալիքը, վերացրել են արտակարգ դրության ռեժիմը: Այն գործում էր 19 տարի: Այժմ երկրի զինված ուժերի`ներքին անվտանգության հարցերին միջամտելու լիազորությունները էապես կսահմանափակվեն:
ԱԴ ռեժիմը Ալժիրում մտցվել է 1992 թ.` ընտրություններում իսլամիստների հաղթանակից հետո: Քվերակության արդյունքները չեղյալ համարեցին, իսկ մինչև 2002 թ. շարունակվում էր իսլամիստների և աշխարհիկ պետության կողմնակիցների հակամարտությունը: Արդյունքում վերջիններս հաղթանակ տարան: Սակայն արտակարգ դրությունը երկրում այդպես էլ չվերացվեց: Հենց այդ էր պահանջում ընդդիմությունը հանրահավաքներում, որոնք տեղի էին ունենում երկրում:
Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան լսեց ցուցարարներին: Սակայն իր հրամանով, ինչպես հաղորդում է «Ռոսիա-24»-ը, արգելեց բողոքի ցույցերը մայրաքաղաքում:






Facebook
Tweet This
Email This Post
