Բուլղարացի ֆուտբոլիստները «մատաղ» են արել հենց ստադիոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 12:04

Պլովդիվ քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի ֆուտբոլիստները սեփական ստադիոնում  գառ են մատաղ արել, ինչը ակումբի ղեկավարների ու խաղացողների կարծիքով, կօգնի իրենց Բուլղարիայի չեմպիոնատի երկրորդ խաղաշրջանին մասնակցել:

Ակումբի ղեկավարների` մատաղ անելու գաղափարը խանդավառությամբ է ընդունվել խաղացողների կողմից: Ներկա գտնվող  թիմի  մարզասերներն ու հոգևորականը  աղոթեցին «Լոկոմոտիվի» հաջողության համար և, ինչպես ֆանատների կայքում է ասվում, դարպասապահ Լազարովն ու   ազգությամբ ֆրանսիացի Լուկիննին նույնիսկ գառան արյունով «օծել են» դարպասաձողերը` որպեսզի քիչ գնդակներ հայտնվեն իրենց դարպասում:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply