Աշնանից Սյունիքում կհետազոտվեն ուրանի հանքերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 7, 2009 14:01

Արեգ Գալստյան

Արդեն սեպտեմբերից Սյունիքի մարզում կսկսվեն ուրանի հանքուղիների հետազոտման աշխատանքները: Պաշտոնյաները կարծում են, ու եթե  մարզում  հայտնաբերվեն ուրանի հանքավայրեր, ապա սյունեցիների ու ընդհանրապես Հայաստանի բախտը կբերի: «Բախտներս եթե բերի ու Սյունիքի մարզի տարածքում հետազոտությունները դրական արդյունք տան, ապա կարտահաննեք, Ռուսաստանում կհարստացնենք ու կստանանք միջուկային վառելիք»,-Կապանի Օրհուս կենտրոնում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Սյունիքում ուրանի և ուղեկցող հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման հասարակական լսումներում պաշոտնաներն ու մասնագետները բազմիցս նշեցին, որ հետազոտություններն այնքան էլ չեն աղտոտի շրջակա միջավայրն, ու վնաս չեն այդ բնակավայրերում ապրողների համար:

Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը, ում ղեկավարած համայնքի վարչական սահմաններում են գտնվում ուրանի հանքի պաշարները, ինչքան էլ իրեն պետության մարդ է համարում ասաց, որ ինքը կանգնելու է իր ժողովրդի կողքին: «Գյուղում, համայնքում վախ կա, բնակիչները ուզում են թողնել ամեն ինչ ու փախնել: Եկեք գյուղ, հանդիպեք մարդկանց, բացատրեք, հանգստացրեք նրանց»,-առաջարկեց գյուղապետը:

Փորձագետներն ու նախարարության ներկայացուցիչները կարծես թե դեմ չէին գյուղացիների հետ հանդիպմանը, բայց պայմանավորվեցին հետո հանդիպել, քանի որ շտապում էին:  Գալստյանը նշեց, որ նախագիծը մի քանի տարվա է, ու միայն ընթացիկ տարվա համար նախատեսված է 350 հազար դոլար հատկացնել: «Այս փուլում մակերևութային հետազոտություններ են արվելու, կիրառվելու են նորագույն բիոքիմիական տեխնոլոգիաներ, հողի շերտից փորձանմուշներ են վերցվելու, որից հետո կես մետրից մինչեւ մեկ մետր փորվածքներ կարվեն, ինչը ցույց կտա` կշարունակվի նախագիծը, թե ոչ»,-ասաց փոխնախարարը: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի համար նախագիծը ձեռնտու կլինի միայն այն ժամանակ, երբ հանքանյութից տարեկան 300 տոննա ուրան մշակվի, ինչը հնարավորություն կտա գործարկելու ատոմակայանի մի բլոկը: Ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի խոսքով էլ` բացի ուրանից, կան շատ այլ հանքանյութեր, որոնց ռադիացիոն ֆոնն ավելի բարձր է, քան ուրանինը:

Կարդա ավելին http://ankakh.com/?p=3122

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply