Նոր Զելանդիայում ձերբակալվել է «փախստական» միլիոնատիրուհին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 11:33

Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով բանկային սխալի «շնորհիվ» յուրացրել էր 7,5 մլն ԱՄՆ դոլար:

Կինը` Կառա Հարինգը, որ ավելի քան երեք տարի թաքնված էր,  Օքլենդ օդանավակայանում ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը: Նրա ընկերը` Գաոն,  2009-ի ապրիլին Westpac  բանկի բաժանմունք  100 հազար նորզելանդական դոլարով օվերդրաֆտ տրամադրելու դիմում էր տվել, սակայն սխալմամբ նրա հաշվին փոխանցվել էր 10 մլն նորզելանդական դոլար (7,5 մլն ԱՄՆ դոլար):

Երբ բանկը հայտնաբերեց սխալը, Կառայի ընկերը` չինացի Գաոն, արդեն հաշվեհամարից հանել էր 6,78 մլն-ն ու ընկերուհու հետ հեռացել երկրից: Սակայն, երբ 2010-ին զույգը բաժանվեց ու Կառան մնաց առանց գումարի, որոշեց հայրենիք վերադառնալ: Այժմ նրան  կդատեն` գողության ու փողերի լվացման մեղադրանքով: Նիստը  կկայանա  2011-ի մարտի     10-ին:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply