«Լույս»-ի կրթաթոշակի համար հայտերի ընդունումը կմեկնարկի ապրիլից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2011 11:10

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի համար հայտերի ընդունումը կմեկնարկի ապրիլի 1-ից եւ կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի օգնական եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը, դիմորդները պետք է լինեն ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենան հայկական արմատներ:

«Դիմորդները պետք է ներկայացնեն անձը հաստատող կամ այլ փաստաթուղթ, որը կապացուցի հայկական արմատների գոյությունը»,-նշեց Ա. Էվոյանը: Ըստ նրա` հիմնադրամն ակնկալում է, որ ուսանողներն իրենց արդյունավետ ներդրումը կունենան աշխարհում եւ ողջունում է նրանց քաղաքացիական ակտիվ մասնակցությունը Հայաստանի կյանքում, հասարակության բարելավման գործում:

«Սա անպայմանորեն չի ենթադրում աշխատանք հանրային սեկտորում, սակայն հիմք է տալիս, որպեսզի ուսանողները մտավոր ու բարոյական տեսակետից ունակ լինեն առաջնորդի դեր ստանձնել իրենց ընտրած ոլորտում, ինչպես նաեւ` աշխարհի տարբեր ծայրերում հպարտորեն ներկայացնեն Հայաստանի մշակույթն` իբրեւ դեսպաններ»,-պարզաբանեց հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի օգնականն ու հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Լույս» հիմնադրամը կրթաթոշակ է հատկացրել 68 ուսանողի, իսկ ընդհանուր առմամբ աշխատում է 96 ուսանողի հետ:

Դիտվել է 1375 անգամ:
Print Friendly

Leave a Reply