Հայաստանում շատացել են ամուսնությունները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 7, 2009 14:19

weddingՀանրապետությունում 2009 թ. առաջին կիսամյակում գրանցվել է 8.911 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6 տոկոսով:

Իսկ ամուսնալուծությունների թիվը 1411 է` նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ նվազելով 4 տոկոսով:

2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի դիմաց արձանագրվել է ամուսնալուծության 158 դեպք` 2008-ի նույն ժամանակահատվածում` 169. այս մասին «Արմենպրես»-ին ասել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply