Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Արաբը, միացել է ընդդիմադիրներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 25, 2011 10:49

Իրանական PressTV հեռուստաալիքը այսօր  հայտնել է, որ Քադաֆիի որդին`  Սաիֆ ալ Արաբը, միացել է ընդդիմադիրներին: Նույն ալիքը տեղեկացնում է , որ որդին  հասկացրել է նաև`  հայրը մտածում է ինքնասպանության կամ էլ Հարավային Ամերիկա փախչելու  մասին, եթե իշխանությունից հեռացումը անխուսափելի դառնա:

Այս լուրն այլ աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվել: Մուհամար Քադաֆին ունի 7 որդի և մեկ դուստր: Անկարգությունների սկզբից ի վեր Սաիֆն արդեն երկրորդ անգամն է ելույթ ունենում հեռուստաեթերում: Նա տեղի ունեցածի մեղքը բարդել է  «արտաքին թշնամիների» վրա և հայտարարել, որ նրանց մտքինը երկիրը մի քանի արմատական պետության բաժանելն է:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply